ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման նոր կենտրոն է բացվել Նոր Նորքում` Գայի պողոտա 10/6 հասցեում

ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման նոր կենտրոն է բացվել
viva (1)

ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման նոր կենտրոն է բացվել Նոր Նորք վարչական շրջանում՝ Գայի պողոտա 10/6 հասցեում (Գայի արձանից դեպի ձախ): Նորաբաց սպասարկման կենտրոնը գործելու է շաբաթվա բոլոր օրերին: Երկուշաբթիից ուրբաթ այն գործելու է 09:00 — 21:00, իսկ շաբաթ և կիրակի օրերին՝ 09:00 — 18:00:

Նորաբաց սպասարկման կենտրոնը հեռահաղորդակցության առաջատար օպերատորին թույլ կտա առավել մոտ լինել Նոր Նորքում բնակվող ու աշխատող իր բաժանորդներին:

Այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնների ընդհանուր թիվը կազմում է 79:

*

*