«Լիցք+». օգտվեք հիմա, վճարեք հետո

Այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային բաժանորդները հնարավորություն ունեն օգտվելու նոր՝ «Լիցք+» ծառայությունից...
vivacell

Այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային բաժանորդները հնարավորություն ունեն օգտվելու նոր՝ «Լիցք+» ծառայությունից, որը թույլ է տալիս հաշվեկշռին 100 դրամ կամ պակաս գումար ունենալու դեպքում շարունակել օգտվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի ծառայություններից՝ մինչև 200 դրամի չափով: Ծառայության ակտիվացման գինը 20 դրամ է:

Սպառած ծառայությունների դիմաց գումարը, ինչպես նաև ծառայության ակտիվացման գինը գանձվում են ծառայության գործողության ժամկետի լրանալուց հետո՝ առաջին լիցքավորման ժամանակ՝ հիմնական հաշվեկշիռը վերալիցքավորելուց հետո:

«Զրոյական հաշվեկշիռն այլևս խոչընդոտ չէ կապի մեջ մնալու և ծառայություններից օգտվել շարունակելու համար: Երկար սպասված ծառայություններից մեկը՝ «Լիցք+»-ը, արդեն հասանելի է և խոստանում է դառնալ ամենապահանջվածներից մեկը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար առանցքային է բաժանորդների գոհունակությունը. բջջային կապի բաժանորդներին ամեն օր առաջարկում ենք ավելի ու ավելի գրավիչ ծառայություններ»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ծառայությունն ակտիվացնելու համար անհարժեշտ է ուղարկել *221# հրահանգը: Ծառայությունը հնարավոր է օգտագործել ակտիվացման պահից սկսած՝ 3 օրվա ընթացքում:

*

*