ՎիվաՍել-ՄՏՍ. iPhone X-ն արդեն վաճառքում է

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է
Screenshot_2

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ից ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում հնարավոր է գնել նոր iPhone X` 64 ԳԲ հիշողությամբ և ստանալ գեղեցիկ համար:

iPhone-ի նոր դարաշրջանի այս նորամուծությունը մյուս սերունդներից աչքի է ընկնում իր նոր «Face ID» տեխնոլոգիայով: Միայն մեկ հայացքով հնարավոր է ապաբլոկավորել բջջային սարքը: Անլար լիցքավորման հնարավորությունը iPhone X-ի մեկ այլ նորարարական լուծումն է:

«iPhone-ի երկրպագուների համար՝ տարվա ամենասպասված սմարթֆոնը պաշտոնապես վաճառքի էր հանվել մոտ մեկ ամիս առաջ և այն արդեն հնարավոր է ձեռք բերել ՎիվաՍել-ՄՏՍ-ում: Մենք աշխատում ենք ամենավերջին նորամուծությունները մեր բաժանորդներին մշտապես հասանելի դարձնելու ուղղությամբ», — ասել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

iPhone X-ն ունի երբևէ ստեղծված ամենաամուր ապակիով պանելներ, չժանգոտող հատուկ պողպատից շրջանակ և պաշտպանվածություն՝ փոշուց և ջրից: iPhone X-ի միջոցով հնարավոր է անել բարձր որակի լուսանկարներ և սելֆիներ՝ անգամ թույլ լուսավորության պայմաններում:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում`https://www.facebook.com/MTSArmenia/

Բոլոր ցանկացողները կարող են ձեռք բերել iPhone X-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի նշված սպասարկման կենտրոններից՝

— Ամիրյան 3

— Իսահակյան 33

— Ծիծեռնակաբերդի խճուղի 3 («Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի տարածքում)

— Հյուսիսային պողոտա 6/14

— Նոր Նորք, Գայի պողոտա 10/6

*

*