«Viva 2500»՝ հեռավորությունն այլևս խնդիր չէ. 2500 րոպե դեպի ՄՏՍ Ռուսաստան և Vodafone Ուկրաինա զանգահարելու համար

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ այսուհետև «Viva 2500» սակագնային պլանն...
vivacell

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ այսուհետև «Viva 2500» սակագնային պլանն ակտիվացնելով` 2500 րոպե ներցանցային խոսելաժամանակը կարելի է օգտագործել նաև դեպի ՄՏՍ Ռուսաստան և Vodafone Ուկրաինա ուղիղ զանգեր կատարելու համար՝ առանց 77 00 հավաքելու:

Առաջարկը գործում է «Viva 2500» սակագնային պլանի ինչպես նոր բաժանորդների, այնպես էլ՝ արդեն ակտիվ փաթեթ ունեցող կանխավճարային և հետվճարային բաժանորդների համար:

 

«Viva 2500»
2500 րոպե դեպի ՎիվաՍել-ՄՏՍ, ՄՏՍ Ռուսաստան և Vodafone Ուկրաինա
2000 ՄԲ ինտերնետ
50 րոպե դեպի ՀՀ այլ, 374 97 բջջային և 374 47 քաղաքային ցանցեր, Ռուսաստան, ԱՄՆ ևԿանադա
250 SMS դեպի ՀՀ բջջային ցանցեր

«Viva 2500» փաթեթում ներառված 2500 րոպե խոսելաժամանակը սպառելուց հետո, դեպի ՄՏՍ Ռուսաստան և Vodafone Ուկրաինա կատարվող զանգերի խոսելաժամանակը հաշվարկվում է «Viva 2500» փաթեթում ներառված` դեպի այլ ցանցեր 50 րոպե խոսելաժամանակից:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներկայացրած հերթական նոր առաջարկի նպատակը բջջային կապից օգտվող բաժանորդներին առօրյա հաղորդակցության առավել լայն հնարավորություններ ընձեռելն է:

Բաժանորդագրվելով «Viva 2500» սակագնային պլանին՝ բաժանորդներն այսուհետ հնարավորություն կստանան ավելի մոտ գտնվել Ռուսաստանում և Ուկրաինայում գտնվող իրենց մտերիմներին, գործընկերներին և հարազատներին», — ասել էՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ներառված րոպեները սպառվելուց հետո նշված ուղղություններով կատարվող զանգերի գինը հաշվարկվում է ըստ ընթացիկ պլանով նախատեսվածսակագների:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը:

*

*