Վիվասել-ՄՏՍ. շարունակվում են լուսավորվել սահմանապահ գյուղերի փողոցները

2016 թվականից Բերդավանում իրականացվել է երկու ծրագիր․․․
ralf-selfi
Արդեն չորս տարի, Տավուշի մարզի սահմանապահ Բերդավան գյուղում, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ն արդյունավետ գործընկերություն են ծավալվում՝ «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում: Կողմերն իրականացրել են արտաքին լուսավորության համակարգի կառուցման երկու ծրագիր, որով լուսավորվել են համայնքի հիմնական փողոցները, գյուղի սահմանային եզրը, դեպի մանկապարտեզ, դպրոց և համայնքային նշանակության այլ կառույցներ տանող փողոցները: Գյուղի մանկապարտեզում և երաժշտական դպրոցում տեղադրվել են ջեռուցման արևային համակարգեր։

2016 թվականից Բերդավանում իրականացվել է երկու ծրագիր, որոնց արդյունքում  տեղակայվել է 202 LED լուսարձակ՝ լուսավորելով 6100 մ երկարությամբ տարածք։ Այժմ էներգախնայող արտաքին լուսավորության LED լուսարձակների թիվն ավելացել է ևս 67-ով, լուսավորվել է հիմնական փողոցներից դեպի սահման ձգվող հավելյալ 2400մ ճանապարհահատված:  Իրականացված ծրագրերի շնորհիվ ընդհանուր առմամբ լուսավորվել է 8500 մ երկարությամբ ճանապարհահատված:

Համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC հիմնադրամի գլխավոր ճարտարագետ, ծրագրի համակարգող Մարտին Մարալչյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը, Բերդավանի վարչական ղեկավար Սմբատ Մուղդուսյանը և համայնքի բնակիչները:

«Մեր գործընկերների հետ ձգտում ենք իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք կոնկրետ մի քանի խնդիր են լուծում. դրանք թույլ են տալիս հեռավոր գյուղերն ապահովել ժամանակակից ենթակառուցվածքներով, նպաստում են միջոցների տնտեսմանը, էներգիայի խնայողությանը և հասարակությանը սովորեցնում են բնական ռեսուրսներից օգտվելու քաղաքակիրթ մոտեցումը: Եթե մարդիկ սովորեն տնտեսել եղածը և փնտրեն հարցերի կարգավորման արդյունավետ ճանապարհ՝ առկա խնդիրներն ավելի արագ կլուծվեն: Մեր բնությունը դա թույլ է տալիս: Բերդավան գյուղում, դեռևս 2016 թվականի աշնանը, համատեղ ուժերով LED համակարգով լուսավորել ենք կենտրոնական փողոցները: Անցյալ տարի գյուղի դպրոցում գործարկել ենք արևային ջրատաքացուցիչ: Այսօր ունենք նոր ձեռքբերում. լուսավորվել են նաև երկրորդական փողոցները: Սակայն, ամենամեծ ձեռքբերումը կլինի այն ժամանակ, երբ երկարաժամկետ այս ծրագրերի արդյունքում, մարդիկ կսովորեն մերժել սպառողական մոտեցումը», — ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

viva

Էներգախնայող տեխնոլոգիաների ներդրման ծրագիրը հնարավորություն է տալիս թեթևացնելու համայնքի ֆինանսական բեռը, աշխուժացնելու համայնքային կյանքը, լուծելու օրվա ուշ ժամերին անվտանգ քայլելու ու երթևեկելու խնդիրները, ինչն առավել կարևոր է սահմանապահ գյուղերում: Բերդավանը Հայաստանի սահմանապահ հազվագյուտ գյուղերից է, որտեղ փողոցները լուսավորվում են ամբողջ գիշեր: LED լուսարձակների բնապահպանական բաղադրիչն էլ ապահովում է կայուն և մաքուր շրջակա միջավայր։

Ի տարբերություն այլ լամպերի, LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել՝ սպառելով 80%-ով պակաս էլեկտրաէներգիա:

*

*