ՎիվաՍել-ՄՏՍ-ից սմարթֆոն գնողը դարձավ նաև խաղարկված՝ «Kia Rio X-line» մակնիշի ավտոմեքենայի սեփականատեր

ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է հաճելի անակնկալներ մատուցել հասարակությանը:
viva-kia

ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է հաճելի անակնկալներ մատուցել հասարակությանը: Հերթականը եղել է «Kia Rio X-line» մակնիշի ավտոմեքենայի խաղարկությունը, որի ամբողջ ընթացքը, ուղիղ հեռարձակման ռեժիմով, մայիսի 24-ին ցուցադրվել է ընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

Շահավետ պայմաններով սմարթֆոն գնած քաղաքացիներից մեկը՝ Վահե Գրիգորյանը, դարձել է նաեւ «Kia Rio X-line» մակնիշի ավտոմեքենայի սեփականատեր: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ընկերության գլխամասային մասնաշենքում նրան է հանձնել ավտոմեքենայի բանալիները: «Ավտոմեքենայի խաղարկության հնարավորությունը չէր սահմանափակվել միայն մեր բաժանորդների շրջանում: Այն գործում էր կոնկրետ ժամանակահատվածում մեր սպասարկման կենտրոններից սմարթֆոն գնած ցանկացած գնորդի նկատմամբ: Կարող ենք արձանագրել, որ անակնկալը հաջողվել է. հարմարավետ պայմաններով գնված հեռախոսը միակ ձեռքբերումը չի եղել: Շնորհավորում ենք ավտոմեքենայի սեփականատեր դարձած հաճախորդին՝ մաղթելով միայն հաճելի զանգեր»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հիշեցնենք, որ գարնանային տոների կապակցությամբ, մարտի 7-ից ապրիլի 8-ն ընկած ժամանակահատվածում, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կազմակերպել էր 39 900 դրամ եւ ավելի արժողությամբ սմարթֆոնների վաճառք եւ հայտարարել դրան հաջորդող անակնկալի՝ ավտոմեքենայի խաղարկության մասին: Ընկերության սպասարկման կենտրոններից  սմարթֆոն գնած քաղաքացիները նախապես տեղեկացվել են խաղարկության անցկացման կարգի եւ կանոնների մասին: Ըստ այդմ, խաղարկության են մասնակցել ոչ թե քաղաքացիները, այլ այն սմարթֆոնների IMEI (նույնականացման) կոդերը, որոնք նախատեսված ժամկետում գնվել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման բոլոր կենտրոններից՝ ապառիկ կամ կանխիկ եղանակով: Խաղարկությունը կազմակերպվել է ծրագրային ապահովմամբ: Հաղթող՝ 356389081758754 IMEI կոդն ընտրվել է պատահականության սկզբունքով:

Խաղարկված ավտոմեքենայի մասին ծանուցման եւ այն քաղաքացուն հանձնելու գործընթացն իրականացվել է նախապես հայտարարված եւ հրապարակայնացված կանոններով: Ավտոմեքենայի սեփականատեր դառնալու լուրը քաղաքացուն է հայտնվել հեռախոսազանգով:

*

*