Honor 9 Lite նորաոճ սմարթֆոնը ներկայացված է Ռուսաստանում և Հայաստանում — Երկիր Մեդիա

Honor 9 Lite նորաոճ սմարթֆոնը ներկայացված է Ռուսաստանում և Հայաստանում

Honor-ը առաջին տեղ է դուրս եկել վաճառքի քանակով
honor-9

Honor բրենդը, որ սմարթֆոնների շուկայի առաջատարն է ինտերնետ-բրենդների շարքում, ազդարարում է երկու կրկնակի տեսախցիկներով սարքավորված Honor 9 Lite-ի վաճառքի սկիզբը Հայաստանում:

Բավական գրավիչ գնով նորույթը փոխառել է բրենդի ամենահայտնի մոդելներից մեկի՝ ֆլագման հանդիսացող Honor 9-ի դիզայնը, իսկ միջուկը ստացել է մի շարք ֆունկցիոնալ առավելություններ, որոնց թվում՝ երկու կրկնակի տեսախցիկ և հեշտ կառավարվող FullView HD էկրան:

2017 թվականին Չինաստանում ինտերնետ սեգմենտի սմարթֆոնների շարքում Honor-ը առաջին տեղ է դուրս եկել վաճառքի քանակով, ինչպես նաև գերազանց արդյունքներ ցույց տվել «սև ուրբաթի» ժամանակ մի շարք տարածաշրջաններում՝ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Եվրոպայում և այլուր:

Չինական շուկայում ներդրված՝ բիզնեսի տեսանկյունից  հաջողված մոդելը կիրառելով գլոբալ շուկայում՝ Honor-ն իր առջև հավակնոտ նպատակ է դնում մինչև 2020 թվականը հայտնվել աշխարհում հայտնի սմարթֆոնների խոշորագույն բրենդների հնգյակում:  Նման հայտարարություն է արել Honor-ի նախագահ Ջորջ Չժաոն այս տարվա հունվարին CES 2018 միջազգային համաժողովի ընթացքում:

«2018 թվականին մենք պլանավորում ենք ուժեղացնել Honor բրենդի առաջխաղացումը ԱՊՀ երկրներում, և այդ առումով՝ Հայաստանը մեզ համար առաջնահերթ երկրներից մեկն է: Մենք գիտենք, որ հայաստանյան գնորդները չեն ցանկանում ամիսներով սպասել խանութներում սմարթֆոնների հայտնվելուն: Մենք համոզված ենք, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ մեր համատեղ ջանքերի շնորհիվ այս տարի Երևանի և մյուս բնակավայրերի բնակիչները սմարթֆոններ կստանան նույնքան շուտ, որքան Ռուսաստանում՝ միջազգային թողարկումներից անմիջապես հետո», — ասել է Օու Իվեյը՝ Ռուսաստանում Huawei Consumer Business Group-ի նախագահը:

«Honor-ը ճիշտ որոշում է կայացրել՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ին ընտրելով որպես Honor բրենդի կողմից թողարկվող արտադրանքի վաճառքով զբաղվող բացառիկ գործընկեր՝ ներառյալ Honor 9 Lite մոդելն ու դրան հաջորդող նոր մոդելների շարքը: Մենք հանդիսանում ենք առաջատարը ոչ միայն նորարարությունների, ցանցի և բաժանորդների  բազայի, այլև՝ ինտերնետ ծառայությունների մատակարարման առումներով, ու այս ոլորտում մենք արձանագրում ենք ինտերնետ օգտագործողների թվի և ինտերնետ թրաֆիկի ծավալի կայուն աճ: Ավելին, ՎիվաՍել-ՄՏՍ-ն օպերատորների շարքում առաջինն է նաև մանրածախ վաճառքի ծավալներով: Մեր սպասարկման կենտրոնների ընդարձակ ցանցը թույլ կտա առավել լայնորեն ներկայացնել Honor բրենդի նորարարական և սպառողի համար գրավիչ առաջարկները Հայաստանի շուկայում»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

*

*