«ՎիվաՍելը» չի ավելացրել իր միջնորդավճարը՝ ավտոկայանատեղի վճարներից

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարություն է տարածել:
vivacell

Ի պատասխան բազմաթիվ հարցումների և հրապարակումների, ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ կարճ (SMS) հաղորդագրության միջոցով՝ ավտոկայանատեղի համար վճարման ձևերի և գանձվող գումարի դրույքաչափերի սահմանումն ու դրանց փոփոխումն ընկերության իրավասության շրջանակներից դուրս են: Ըստ այդմ՝ վերը նշվածի առնչությամբ ընկերությունը որևէ նախաձեռնությամբ հանդես չի եկել:

 Համապատասխան պայմանագրի հիման վրա ՎիվաՍել-ՄՏՍ-ին վճարվող միջնորդավճարի տոկոսադրույքը մնացել է անփոփոխ:

 ՎիվաՍել-ՄՏՍ-ը որպես հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող ընկերություն, ի թիվս այլ ընկերությունների, իրականացնում է անկանխիկ եղանակով ավտոկայանատեղի համար վճարներ փոխանցելու՝ բացառապես տեխնիկական աջակցության գործառույթ:

*

*