«STARTTAB» սակագնային պլան. 4G պլանշետ՝ 1 դրամով և 16 հեռուստաալիք դիտելու հնարավորություն՝ «SmarTVision» հավելվածով

ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է բաժանորդագրվել հատուկ 4G (LTE) պլանշետների համար նախատեսված «STARTTAB» ինտերնետային սակագնային պլանին ...
vivacell-mts-logo

 

ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է բաժանորդագրվել հատուկ 4G (LTE) պլանշետների համար նախատեսված «STARTTAB» ինտերնետային սակագնային պլանին 24 ամսով և ֆիքսված ամսավճարի դիմաց յուրաքանչյուր ամիս օգտվել գերարագ 4G (LTE) ինտերնետի փաթեթից, իսկ 4G պլանշետը ստանալ 1 դրամով:

STARTTAB 9000
Գերարագ 4G (LTE) ինտերնետի փաթեթ

5 ԳԲ

Ամսավճար

9000 դրամ

Պլանշետի մոդել

Samsung GALAXY Tab A 7.0 (LTE) Black

Ի դեպ, սակագնային պլանին բաժանորդագրվելու դեպքում նաև կարելի է դիտել 16 հեռուստաալիք՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից ադապտացված «SmarTVision» անվճար հավելվածի միջոցով:

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է «Google Play»-ից կամ «App Store»-ից ներբեռնել «SmarTVision» հավելվածը, այնուհետև՝ մուտքագրել բաժանորդագրվելու ժամանակ տրամադրված քարտի պաշտպանիչ շերտի տակ նշված տվյալները: «SmarTVision» ծառայությունը հասանելի է Հայաստանի ամբողջ տարածքում:

Հեռուստաալիքներ

 

  Անվանում
1. Հ1
2. Հ2
3. Первый канал
4. BBC World News
5. Карусель
6. Gulli
7. World Fashion
8. Թավա  TV
9. FOX Life
10. Ֆիլմզոն
11. Բազմոց TV
12. Кинопремьера
13. Наука 2.0
14. Հայ TV
15. Муз ТВ
16. Матч! Наш Спорт

«««STARTTAB» ինտերնետային սակագնային պլանն ու «SmarTVision» հավելվածը ՎիվաՍել-ՄՏՍ-ի 4G ցանցի միջոցով բաժանորդներին առաջարկվող առաջադեմ հերթական լուծումներն են: Սակագնային այս պլանը հիանալի հնարավորություն է անկախ գտնվելու վայրից՝  հաղորդակցվելու, գործարար տեղեկություններ ստանալու, ժամանցային բովանդակություն և լրատվական հաղորդումներ դիտելու համար: 4G ցանցից օգտվելու հնարավորությունը, գերարագ ինտերնետի ծավալը, սակագնային պլանի մատչելիությունը,  հեռուստաալիքների ընտրության լայն հնարավորությունը,  և դրանից օգտվելիս անվճար թրաֆիկն այս առաջարկն է՛լ ավելի գրավիչ են դարձնում», — ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

*

*