23:35 - 03.10.2018
2192 Դիտում
ՎիվաՍել-ՄՏՍ-ն ուրախ է տեղեկացնել, որ «Unibank»-ի միջոցով ապառիկ եղանակով ընկերության սպասարկման կենտրոններում կարելի է գնել բջջային սարքեր՝ տարեկան 0% դրույքով, 0% կանխավճարով, առավելագույնը 12 ամիս ժամկետով և առանց որևիցե սպասարկման վճարի: Սարքի նվազագույն արժեքը պետք է կազմի 29,900 դրամ:
Բջջային սարքերի ապառիկ ձեռքբերման համար վարկի առավելագույն սահմանաչափը 1,500,000 դրամ է:
Կարևորելով հաճախորդների հարմարավետության սկզբունքը՝ ապառիկը կձևակերպվի տեղում: Առաջարկը գործում է մինչև 2018թ. հոկտեմբերի 31-ը և ընդգրկում է շարժական սարքերի լայն շրջանակ՝ գնային տարբեր կատեգորիաներում: