Վենետիկի Սուրբ Մարկոսի հրապարակը ջրածածկ է․ արտակարգ դրություն կհայտարարվի

Վենետիկի քաղաքապետի խոսքով, սա կլիմայական փոփոխությունների հետեւանքն է։
venetik-jrhexex

Տեղատարափ անձրեւները ջրհեղեղի պատճառ են դարձել Վենետիկում: Իշխանությունները հայտնում են, որ տարերային աղետի պատճառով զոհվել է երկու մարդ: Քաղաքում ջրի մակարդակը հասել է 187 սանտիմետրի: Հաղորդվում է, որ Սուրբ Մարկոսի հրապարակը լճի է նմանվել, այն լիովին ջրածածկ է: Հեղեղված է նաեւ նույնանուն տաճարը:

Վենետիկի քաղաքապետ Լուիջի Բրունյարոն, իսկական աղետ որակելով տեղի ունեցողը, պատրաստվում է արտակարգ դրություն հայտարարել: Նրա խոսքով, սա կլիմայական փոփոխությունների հետեւանքն է։

Վենետիկում ջրի ավելի բարձր մակարդակ՝ 194 սանտիմետր, գրանցվել էր ավելի քան 50 տարի առաջ՝ 1966 թվականին:

venetik,-jrhexex

*

*