Ուզբեկստանի նախագահը հիվանդանոցում է

Պաշտոնական աղբյուրները չեն նշում, թե ինչի համար է Ուզբեկստանի նախագահին բուժօգնություն պահանջվել:
islam-qarimov

Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը գտնվում է հիվանդանոցում: Այդ մասին ասված է Ուզբեկստանի կառավարության պաշտոնական հայտարարության մեջ:

«Մասնագետների կարծիքով՝ ամբողջական բժշկական հետազոտությունը եւ հետագա բուժումը որոշակի ժամանակ կպահանջի»,- նշվում է նախարարների կաբինետի հաղորդագրության մեջ:

Պաշտոնական աղբյուրները չեն նշում, թե ինչի համար է Ուզբեկստանի նախագահին բուժօգնություն պահանջվել: Սովորաբար Քարիմովի առողջական վիճակի մասին նրա գլխավորած երկրում պաշտոնական հայտարարություններ չեն արվում: Մինչ այժմ այդ մասին հայտնում էին միայն արտասահմանյան ԶԼՄ-ները, գրում Է BBC-ն:

Իսլամ Քարիմովն Ուզբեկստանը գլխավորել է 1989 թվականին՝ զբաղեցնելով Ուզբեկստանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնը: Նա երկրի նախագահ է ընտրվել 1990 թվականի մարտի 24-ին Ուզբեկական ԽՍՀ-ի Գերագույն խորհրդի նստաշրջանում:

Ավելի ուշ նա հաղթանակ է տարել 1991 թվականի համաժողովրդական ընտրություններում եւ այն ժամանակվանից անփոփոխ կերպով զբաղեցնում է նախագահի պաշտոնը: 2002 թվականի փետրվարի 27-ին կայացած հանրաքվեի ընթացքում որոշում է ընդունվել նախագահի լիազորությունների ժամկետը 5-ից երկարացնել մինչեւ 7 տարի:

Մեկ Մեկնաբանություն
  • Ուզբեկստանի նախագահը հիվանդանոցում է — Armenian National Committee of America
    29 августа 2016 at 11:59

    […] Source: Yerkir Media Link: Ուզբեկստանի նախագահը հիվանդանոցում է […]

  • *

    *