Երեւանում կբացվի ռադիոիզոտոպների արտադրության եւ մոլեկուլյար ախտորոշման կենտրոն — Երկիր Մեդիա

Երեւանում կբացվի ռադիոիզոտոպների արտադրության եւ մոլեկուլյար ախտորոշման կենտրոն

Հովիկ Աբրահամյանն այցելել է «Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի» տարածք:
urucqabanutyan-kentron

Երեւանում ռադիոիզոտոպների արտադրության եւ մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի կառուցման աշխատանքների արդյունքնների մասին այսօր կենտրոնում զեկուցել են կառավարության ղեկավարին: Հովիկ Աբրահամյանն այցելել է «Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի» տարածք:

Այս կենտրոնի ստեղծման ներդրումային ծրագիրն ունի երեք փուլ՝ ռադիոիզոտոպների արտադրության եւ մոլեկուլյար ախտորոշման, Ճառագայթային բուժման եւ Քիմիաթերապիայի ու վիրաբուժական կենտրոնների ստեղծում:

Ծրագիրն իրականացնում է միջուկային բժշկության բնագավառում համաշխարհային առաջատար ընկերություններից մեկը՝ Գլոբալ Մեդիքալ Սոլյուշնս ընկերությունը: Ծրագրի առաջին մասն ավարտական փուլում է: Հովիկ Աբրահամյանը պատասխանատուներին հանձնարարել է՝ հետեւողական լինել աշխատանքները պատշաճ որակով եւ սահմանված ժամկետում իրականացնելու հարցում:

*

*