Հակատուբերկուլյոզային դիսպանսերի աշխատակիցները բողոքում էին

Առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, որ դադարեցվելու է ստացիոնար գործունեության ֆինանսավորումը
tuberkulyozayin

Հակատուբերկուլյոզային դիսպանսերի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում նախարարության կայացրած որոշման դեմ: Օրեր առաջ նախարարությունից գրություն են ստացել, որ հունվարից կդադարեցվի դիսպանսերի ստացիոնար գործունեության ֆինանսավորումը եւ կֆինանսավորվի միայն ամբուլատոր մասը, որ կազմում է ընդամենը 46 միլիոն դրամ:

Աշխատակիցների խոսքով` դա կբերի դիսպանսերի փակմանը եւ 71 աշախատակից կմնա անգործ, իսկ բուժվողները կգնան Աբովյանի հակատուբերկուլյոզային դիսպանսեր եւ քաղաքի 9 պոլիկլինիկաներ։ Իսկ դա վտանգավոր է պոլիկլինիկաների այլ այցելուների համար։

*

*