Տերյանի ծննդյան օրն է

Բանաստեղծի շիրիմի մոտ էին հավաքվել արվեստի եւ հասարակական գործիչներ․․․

Վահան Տերյանի ծննդյան օրն է: Մեծ բանաստեղծը, հրապարակախոսը, ազգային գործիչն ապրել է ընդամենը 34 տարի, բայց մեծ ժառանգություն է թողել սերունդներին: Նրա գործունեությունն այնքան բազմաբովանդակ է եղել, որ մինչ օրս ամբողջովին ուսումնասիրված չէ:

Տերյանի 134-ամյակի առիթով Կոմիտասի անվան պանթեոնում այսօր տեղի է ունեցել «Տերյանի հետ» ավանդական միջոցառումը՝ «Ջավախք» հայրենակցական միության կազմակերպմամբ: Բանաստեղծի շիրիմի մոտ էին հավաքվել արվեստի եւ հասարակական գործիչներ, մանկավարժներ ու դպրոցականներ, տերյանասերներ:

Տերյանի ժառանգներից Գեւորգ Էմին-Տերյանը նշել է, որ աշխատում են բանաստեղծի անվան կայքը ստեղծել, որտեղ նա կներկայանա նաեւ նորովի: Տերյանի շիրիմի մոտ հնչել են նրա հայտնի եւ անհայտ գրվածքներից, մտքերից:

*

*