Չայկովսկու «Շչելկունչիկ»-ը՝ 3D պատկերազարդման ձևաչափով

«Շչելկունչիկ» բալետը 3D պատկերազարդման ձևաչափով հանդիսատեսին կներկայացվի նաև դեկտեմբերի 24-ին:
shelkunchik

Պյոտր Չայկովսկու «Շչելկունչիկ» («Մարդուկ-ջարդուկ») բալետը Հայաստանում առաջին անգամ հանդիսատեսին է ներկայացվել նոր ձևաչափով՝ համակարգչային ժամանակակիցտեխնոլոգիաների կիրառմամբ: Ապահովելով ձևավորման 3D ձևաչափ՝ նախագծի հեղինակները դահլիճի ամբողջ տարածքը, սյուները, խորաններն ու զարդաքանդակները դարձրել ենյուրօրինակ եռաչափ էկրան և «կենդանացրել են» միջավայրը: Դեկտեմբերի 20-ին, Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարումն ունկնդրելուն զուգահեռ՝հանդիսատեսը եռաչափ ակնոցների միջոցով իրական աշխարհից «տեղափոխվել է» հեքիաթային աշխարհ:

Մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, դեռևս 2011 թվականից բազմիցս ներկայացվել է ռուս հանճարեղ կոմպոզիտորի բալետի երաժշտության գրական-երաժշտականկոմպոզիցիան՝ ամբողջական կատարմամբ: Ժամանակակից լուծումների և նորովի ներկայացման շնորհիվ, այն դարձել է առավել գունեղ ու տպավորիչ: Բեմականացմանաշխատանքների հեղինակը նկարիչ-ռեժիսոր Սուքիաս Թորոսյանն է: Նախագիծը 3D ձևաչափով իրականացրել է պրոդյուսեր Անդրանիկ Թորոսյանը: Բալետմայստերի՝ ՀՀժողովրդական արտիստ Հովհաննես Դիվանյանի բեմականացմամբ էլ` Պարարվեստի պետական ուսումնարանի սաները բալետային կատարումներով հանդես են եկել մի քանիդրվագներում: Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է:

«Աշխարհը խելահեղ տեմպով զարգանում է՝ տարբեր ոլորտներում անխուսափելի դարձնելով ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը: Տարբեր նպատակներից ելնելով՝մարդկությունը փնտրում և գտնում է դրանք իրեն ծառայեցնելու  կոնկրետ լուծումներ: Հաճելի է արձանագրել, որ մեր գործընկերները ստացել են առաջին հայացքից անհամադրելին՝տեխնոլոգիայի և մշակույթի սինթեզը: Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն այս նախաձեռնությամբ հանդիսատեսին է փոխանցում գեղեցիկ մտածողության արվեստը», -ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Շչելկունչիկ» բալետը 3D պատկերազարդման ձևաչափով հանդիսատեսին կներկայացվի նաև  դեկտեմբերի 24-ին:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները