Շատին գյուղում արջը վնասել է խաղողի այգու բերքն ու վազերը

Օգոստոսի 13-ին ժամը 21:30-ի սահմաններում․․․
arj

«911» ծառայությանն օգոստոսի 14-ին, ժամը 15:47-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Շատին գյուղի 11-րդ փողոցի թիվ 24 տան այգում 1 շաբաթ շարունակ արջը պարբերաբար վնասում է խաղողի վազերը և բերքը. անհրաժեշտ է օգնություն:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին, ոստիկանության մարզային վարչության օպերատիվ հերթապահի օգնականին և Եղեգիս համայնքի ղեկավարին:

Պարզվել է, որ օգոստոսի 13-ին` ժամը 21:30-ի սահմաններում, արջը վնասել է խաղողի այգու բերքն ու վազերը:

*

*