Մեկնարկեց Ռիո 2016-ը

Մենք չենք մոռանում մեր երազանքները, մենք երբեք չենք հանձնվում. Կարլոս Նուզման
rio2016

Բրազիլիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Միշել Թեմերը Ռիո Դե Ժանեյրոյում հայտարարեց 2016 թվականի Օլիմպիական խաղերի բացումը: Հայտնում է «Ռիա Նովոստի» կայքը:

Օլիմպիական կրակը վառելու պատիվը տրվեց 2004 թվականին Աթենքում կայացած Օլիմպիական խաղերի վազորդ, բրոնզե մեդելակիր Վանդերլեյ Կորդեյրին:

Գունագեղ շոուից հետո քայլերթով հանրությանը ներկայացան 207 պետություններից մասնակից մարզիկները, ապա ելույթ ունենալու համար բեմ բարձրացավ կազմկոմիտեի ղեկավար Կարլոս Նուզմանը:

«Այստեղ երիտասարդները, մարզիկները, օգնականները կգրեն մի նոր պատմություն: Բրազիլիան գրկաբաց ողջունում է ձեզ: Մենք չենք մոռանում մեր երազանքները, մենք երբեք չենք հանձնվում: Մենք ասում ենք «այո» միասնությանը, խաղաղությանն ու սպորտին: Ռիոն պատրաստ է գրել պատմություն»,- հայտարարեց նա:

*

*