Քոչարյանի պաշտպանները հերթական բողոքն են ներկայացրել Վերաքննիչ դատարան

Բողոքարկել են ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի՝ սեպտեմբերի 20-ի որոշումը:
qocharyan,-dat

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները վերաքննիչ դատարանում բողոքարկել են ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի՝ սեպտեմբերի 20-ի որոշումը: Դրանով դատավորը անփոփոխ էր թողել Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը:

Երկրորդ նախագահի պաշտպանական թիմը պահանջում է բեկանել դատավոր Դանիբեկյանի որոշումը՝ հաշվի առնելով նոր երեւան եկած հանգամանքը: Խոսքը Սահմանդրական դատարանի որոշման մասին է, որով գրավը ճանաչվել է որպես ինքնուրույն խափանման միջոց, ոչ թե կալանքին այլընտրանք եւ այն կարող է կիրառվել ոչ միայն անձի՝ քննությունից թաքնվելու, այլեւ խոչընդոտելու ռիսկը չեզոքացնելու համար: Նույն այս որոշման հիմքով փաստաբանները ավելի վաղ բողոքարկել էին նաեւ դատավոր Դանիբեկյանի կողմից՝ գրավի միջնորդությունը մերժելու որոշումը: Այս բողոքը վերաքննիչի դատավոր Մխիթար Պապոյանը վարույթ է ընդունել:

*

*