Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Լատվիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին

Դեսպանը վստահեցրել է, որ կներդնի առավելագույն ջանքերը՝ երկու երկրների միջև կապերը խորացնելու համար։
latvia-noranshanak-despan

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ինգրիդա Լևրենցեին (նստավայրը՝ Թբիլիսի):

Վարչապետի պաշտոնակատարը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Լատվիայի հետ ինչպես երկկողմ կապերի ընդլայնումը, այնպես էլ Եվրոպական միության շրջանակում համագործակցության խորացումը: Այս համատեքստում վարչապետի պաշտոնակատարը կարևորել է Լատվիայի խորհրդարանի կողմից ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի վավերացումը:

Լատվիայի նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետի պաշտոնակատարին և վստահեցրել, որ կներդնի առավելագույն ջանքերը՝ երկու երկրների միջև կապերը խորացնելու համար: Նա նշել է, որ որպես Եվրոպական միության անդամ երկիր՝ Լատվիան պատրաստ է Հայաստանի հետ կիսվել ԵՄ հետ համագործակցության փորձով և աջակցել այդ գործընթացում: Ինգրիդա Լևրենցեի խոսքով՝ նաև պետք է ակտիվ աշխատել երկկողմ առևտրաշրջանառության, կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակույթի և այլ ոլորտներում առկա ներուժի լիարժեք իրացման ու փոխգործակցության զարգացման ուղղությամբ:

 

*

*