Սևանի զարգացման հետաքրքիր և լուրջ նախագծեր կան. Փաշինյանը մասնակցում է Eco fish fest փառատոնին

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 14-ին մեկնել է Գեղարքունիքի մարզ
nikol-pashinyan (4)

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 14-ին մեկնել է Գեղարքունիքի մարզ՝ Սևանի թերակղզում մասնակցելու Eco fish fest ձկան փառատոնին: Ելույթ ունենալով փառատոնի մասնակիցների ներկայությամբ՝ Փաշինյանն իր գոհունակությունն է հայտնել, որ Հայաստանում զարգանում է փառատոնային մշակույթը:

Նա հույս է հայտնել, որ Հայաստանի կառավարությունն ու Սևանի շրջակայքում բիզնես իրականացնող մեր հայրենակիցները կկարողանան համադրել պատկերացումները Սևանի զարգացման մասին: «Սևանի զարգացման հետաքրքիր և լուրջ նախագծեր կան: Դրանք պետք է զարգացնենք այնպես, որ ոչ թե հակադրություն առաջանա բիզնեսի և կառավարության միջև, այլ անենք դա համագործակցության ոգով»,- ասել է Փաշինյանը:

*

*