Կարեն Կարապետյան. «Ունենք դասագրքերի որակի և բովանդակության խնդիր»

ԿԳ նախարարին հանձնարարեց մեկամսյա ժամկետում մշակել Կրթության ազգային ինստիտուտի բարեփոխումների ծրագիր:

Այսօր կառավարության նիստի սկզբում նախքան օրակարգին անցնելը վարչապետ Կարեն Կարապետյանը տարբեր գերատեսչությունների ղեկավարների մի շարք հանձնարարականներ տվեց:

Ըստ Կարապետյանի անհնար է ապահովել որակյալ կրթական համակարգ` առանց բարձրորակ ուսուցիչների և որակյալ կրթական ծրագրերի: Ասաց՝ ունենք ուսուցիչների վերապատրաստման ֆորմալ պրոցես, որ ուսուցիչները միայն ֆիզիկապես են ներկա լինում: Ունենք դասագրքերի որակի և բովանդակության խնդիր, որի մասին խոսում են աշակերտների ծնողներն ու ուսուցիչները։ Կրթության և գիտության նախարարին վարչապետը հանձնարարեց մեկամսյա ժամկետում մշակել Կրթության ազգային ինստիտուտի բարեփոխումների ծրագիր:

Պատրաստեց՝

Վանուհի Ավագյանը

*

*