Կառավարությունը հաստատեց սեյսմիկ անվտանգության առումով խոցելի 26 գերակա դպրոցների ցանկը

Քաղաքաշինական բարելավման ենթակա է համարվել 425 պետական հանրակրթական դպրոց:
dproc

Հանրապետությունում սեյսմիկ անվտանգության առումով խոցելի և կրթական գործընթացի համար անհրաժեշտ քաղաքաշինական բարելավման ենթակա է համարվել 425 պետական հանրակրթական դպրոց:

Ծրագրի շրջանակում նախատեսված է 46 դպրոցների ամրացում կամ նորերի կառուցում: Կառավարության նիստում տարածքային զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը նշեց, որ գործադիրի որոշմամբ արդեն իսկ հաստատվել է 20 դպրոցների ցանկը։

Ըստ նրա՝ ներկայումս շինարարություն է իրականացվում 6 դպրոցներում՝ Վանաձորի թիվ 7 հիմնական դպրոցում, Երևանի թիվ 135 և 153 հիմնական դպրոցներում, Կապանի թիվ 7 հիմնական դպրոցում, Նոր Խարբերդի թիվ 1 միջնակարգ դպրոցում և Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցում: Հաստատված 20 դպրոցներից 5-ի նախագծանախահաշվային փաստաթղթերը մշակվել են և գտնվում են փորձաքննության փուլում (Երևանի թիվ 6, 18 և 51 դպրոցներ, Հերացու անվան ավագ դպրոց, Կոջոյանի անվան թիվ 15 կրթահամալիր):

*

*