Հայաստանում ԼԳԲՏ ֆորում տեղի չի ունենա

Համաժողովը կանցկացվի մեկ այլ երկրում
lgtp

Հայաստանում ԼԳԲՏ ֆորումը տեղի չի ունենա: Համաժողովը կանցկացվի մեկ այլ երկրում: Այս մասին տեղեկացնում է Araratnews.am-ը:

Հիշեցնենք, որ ԼԳԲՏ համայնքի նախաձեռնությամբ նոյեմբերի 15-18 կայանալիք ֆորումը դատապարտվել էր հայ հասարակական-քաղաքական շրջանակների, ինչպես նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից:

Այս մասին իր հերթին հայտարարություն էր տարածել նաև ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը` ՀԵՄ-ը, ընդգծելով, որ մեր հասարակությանը խորթ արժեքների քարոզը հղի է անկանխատեսելի վտանգներով:

*

*