Ամենաանվտանգ երկրների ցանկում Հայաստանը 34-րդն է

Հայաստանը կարող է փախստականների համար անվտանգ տարածքի հատուկ կարգավիճակ ստանալ:
hayastan

Հայաստանը կարող է փախստականների համար անվտանգ տարածքի հատուկ կարգավիճակ ստանալ: Այս նախաձեռնությամբ են հանդես եկել ԱՄՆ-ի Կոնգրեսի հայ-ամերիկյան բարեկամության խումբը եւ Հայ դատի հանձնախումբը:

Վաշինգտոնում հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը կոչ է արել կոնգրեսի հատկացումների հանձնաժողովին 40 միլիոն դոլար հատկացնել Հայաստանը անվտանգ գոտի դարձնելու համար:

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի խոսքով, այժմ մեր երկիրը հյուրընկալում է վերջին տարիներին Մերձավոր Արեւելքից ժամանած շուրջ 25,000 փախստական, ինչը Հայաստանը մեկ շնչի հաշվարկով ամենամեծ թվով փախստական ընդունած երկրների շարքին է դասում:

Հայաստանի տնտեսական ֆորումի տվյալներով՝ ամենաանվտանգ երկրների ցանկում Հայաստանը զբաղեցրել է 34-րդ հորիզոնականը: Աղյուսակը գլխավորում է Ֆինլանդիան, որին հաջորդում են Արաբական Միացյալ Էմիրությունները, Իսլանդիան այլն:

Պատրաստեց՝

Նունե Հովսեփյանը

*

*