Հայ հաքերները կոտրել են ադրբեջանական ամենամեծ ֆորումներից մեկը

Կոտրվել են ադրբեջանական մի շարք կայքեր եւ տեղադրվել են ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված հայ զինծառայողների նկարները:
haqerner

«Մոնթե Մելքոնյան» կիբեր բանակը կոտրել է ադրբեջանական ամենամեծ ֆորումներից մեկը՝ forum.azeri.net-ը և կայքի ամբողջ բազան: Կոտրվել են ադրբեջանական մի շարք կայքեր, որոնցում հիմա բոլորը տեսնում են ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված հայ զինծառայողների նկարները:

«Ինչպես խոստացել էինք. հարձակումները շարունակում ենք…կոտրվել է ադրբեջանական ամենամեծ ֆորումներից մեկը՝ forum.azeri.net-ը և կայքի ամբողջ բազան (անուն ազգ., գաղտնաբառեր, էլ-հասցեներ, IP և այլն) հասանելի է բոլորի համար:
Կոտրվել են մի շարք ադրբեջանական կայքեր, որոնցում հիմա բոլոր այցելուները տեսնում են մեր հերոս տղաների նկարները: Հավերժ փառք մեր հերոսներին»,- ասված է «Մոնթե Մելքոնյան» կիբեր բանակի ֆեյսբուքյան էջում տարածված հայտարարության մեջ:

Կոտրված կայքերում ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված տղաների նկարների հետ միասին տեղադրված է նաև հետևյալ գրառումը. «Դուք գնացիք կռիվ և ասացիք՝ կգա՛նք:  Ուշանում եք, տղե՛րք, ուշանում եք»:

Կոտրված կայքերն են.

https://donorlar.az/
https://www.zone-h.org/mirror/id/29037832

https://kitgroup.az/
https://www.zone-h.org/mirror/id/29037828

https://layf.az/
https://www.zone-h.org/mirror/id/29037844

https://ipg.kitgroup.az/
https://www.zone-h.org/mirror/id/29037827

https://biznesklub.az/
https://www.zone-h.org/mirror/id/29037833

https://www.improtex.travel/
https://www.zone-h.org/mirror/id/29037843

https://azerbaijanhouse.org/
https://www.aljyyosh.org/mirror.php?id=191599

https://www.rspremium.az/
https://www.zone-h.org/mirror/id/29036953

https://www.enss.az/
https://www.zone-h.org/mirror/id/29036898

https://www.verticalgroup.az/
https://www.zone-h.org/mirror/id/29037002

https://ikiulduz.az/index.php?options=content&id=22

https://www.aljyyosh.org/mirror.php?id=191599

*

*