Հայաստանի գրիպի Ա տեսակով պայմանավորված մահվան դեպք է գրանցվել

Մահվան վերջնականպատճառը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
grip

Հայաստանում գրիպի Ա տեսակով պայմանավորված մահվան դեպք է գրանցվել:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ մահվան վերջնական պատճառը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

«Չնայած իրավիճակի կայունացմանը՝ հիվանդանոցներում առկա են նաև ծանր հիվանդներ, որոնց կլինիկական վիճակի վատացմանը նպաստում են բժշկական օգնության ուշ դիմելիությունը և ուղեկցող հիվանդությունները: Ցավոք, վերջին երկու օրվա ընթացքում մահվան դեպք է արձանագրվել: Հանգուցյալի մոտ հաստատվել է գրիպի Ա տեսակը: Մահվան վերջնական պատճառը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո»,- տեղեկացնում են նախարարությունից:

Ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիությունն, ընդհանուր առմամբ, նվազել է՝ կազմելով 1275: Հոսպիտալացված է 781 հիվանդ, 92,8%-ը  երեխաներ են:

*

*