Պետությունն ավելի էժան գնով ձեռք կբերի «Դիաբետոն» դեղամիջոցը․ 154 մլն եվրոյի տնտեսում կլինի

Առողջապահության նախարարության վարած բանակցությունների արդյունքում․․․
degh-anvaver

Պետությունն ավելի էժան գներով ձեռք կբերի «Դիաբետոն» դեղամիջոցը: Շաքարային դիաբետով հիվանդներին անվճար տրամադրվող դեղահաբի ծագման երկիրը չի փոխվել, այն ֆրանսիական է, որը ներկրվելու է ֆրանսիական «Լե Լաբողատուաղ Սեղվիե» ընկերության կողմից: Այս մասին զեկուցվեց այսօր կառավարության նիստում։

Առողջապահության նախարարության վարած բանակցությունների արդյունքում 60 մգ դեղահաբի 1 տուփի դիմաց նախկին 2,05 եվրոյի փոխարեն պետությունը կվճարի 1,8 եվրո: 154 մլն դրամի տնտեսում կլինի։

*

*