Դեղերը գլխացավանք են դառնում — Երկիր Մեդիա

Դեղերը գլխացավանք են դառնում

Որոշման համաձայն՝ Հայաստանում գրանցված 4723 դեղերից 3470-ը կվաճառվեն դեղատոմսով:
deghatun

yerkir.am-Կառավարությունը 2017-ի նոյեմբերի 9-ին ընդունել է «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ` էլեկտրոնային եղանակով) կարգը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու մասին» որոշումը: Որոշման համաձայն՝  Հայաստանում գրանցված 4723 դեղերից 3470-ը կվաճառվեն դեղատոմսով:

Մարտի 1-ից դեղատոմսով կվաճառվեն որոշ դեղեր, մասնավորապես` հակաբիոտիկները, հորմոնային պրեպարատներ և կոդեին պարունակող դեղերը, իսկ հուլիսի 1-ից՝ բոլոր ներարկումային և հակաուռուցքային դեղերը, հոկտեմբերի 1-ից արդեն ամբողջությամբ պահանջը ուժի մեջ կմտնի բոլոր այն դեղերի նկատմամբ, որոնց դեպքում պետք է բժշկի տված դեղատոմսը:

Առողջապահության նախարարությունը մշակել է 4 դեղատոմսային ձևեր, որոնք կցվում են որոշմանը: Կա նաև բազմակի դեղատոմս, որով հիվանդը կարող է նույն դեղը գնել ոչ ավելի, քան 6 անգամ: Սա նախատեսված է այն դեպքերի համար, երբ քաղաքացին թանկարժեք դեղերը չի կարողանում միանգամից գնել, այլ մի քանի անգամ մի քանի հաբ է գնում:

Դեղատոմսով ձեռք բերվող դեղերի ցանկում են հայտնվել նաև բնակչության կողմից հաճախ կիրառելի դեղեր, օրինակ` «Ամոքսիցիլին», «Ամպիցիլին», «Անալգին», «Բիսեպտոլ», «Դիկլակ», «Դեքսամեթազոն», «Իբուպրոֆեն», «Լիդոկային», «Լորինդեն Ց», «Կապտոպրիլ», «Կետոնալ», «Նո-շպա», «Նովոկային», «Սինաֆլան», «Վիագրա», «Վոլտարեն», «Տետրացիկլին», «Օմեպրազոլ»:

*

*