Արտակարգ իրավիճակ՝ British Airways-ի ինքնաթիռում. ուղեւորները ծխահարվել են

Միջադեպը տեղի Է ունեցել հոկտեմբերի 24-ի ուշ երեկոյան (տեղական ժամանակով): Օդանավը Սան Ֆրանցիսկոյից թռչում Էր Լոնդոն
British-Airways

British Airways բրիտանական ավիաընկերության օդանավում 25 մարդ Է տուժել ծխահարումից, այդ թվում՝ ուղեւորներ եւ բորտ-ուղեկցորդներ: Արտակարգ պատահարի պատճառով ինքնաթիռը հարկադրական վայրԷջք Է կատարել Կանադայի Վանկուվեր քաղաքում: Այդ մասին հայտնել Է հեռուստառադիոհաղորդումների CBC կորպորացիան:

Միջադեպը տեղի Է ունեցել հոկտեմբերի 24-ի ուշ երեկոյան (տեղական ժամանակով): Օդանավը Սան Ֆրանցիսկոյից թռչում Էր Լոնդոն: Վանկուվերում վայրԷջքից հետո ինքնաթիռին են մոտեցել արտակարգ ծառայությունների ավտոմեքենաները: Տուժածները հոսպիտալացվել են:

Տեղի ունեցածի պատճառներն առայժմ հայտնի չեն:

*

*