Անվճար բիզնես-դասընթացներ՝ Շիրակի մարզում

Շիրակի մարզպետարանում համագործակցության հուշագիր է ստորագրվել։
agba-shirak-arthur-xachatryan

ՀՀ Շիրակի մարզպետարանում մարզպետ Արթուր Խաչատրյանը և «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր:

Հուշագրի շրջանակում կողմերը միավորելու են իրենց ջանքերը ՀՀ Շիրակի մարզում ՓՄՁ-ների զարգացման, համայնքների բարեկեցության բարձրացման և զբոսաշրջության խթանման նպատակով: «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն մարզի տարածքում իրականացնելու է անվճար բիզնես-դասընթացներ ՓՄՁ-ների համար: Մարզպետարանն իր հերթին աջակցելու է բանկին՝ բացահայտելու և թիրախավորելու դասընթացների հնարավոր շահառուներին:

 

*

*