Երևանի «Ազնավուր» կենտրոնում ի հիշատակ շանսոնյեի կբացվի սգո մատյան

Ցանկացողները կարող են ծաղիկներ և մոմեր տանել...
aznavuri-tun

Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12:00-ից, Երևանի «Ազնավուր» կենտրոնում (Կասկադի հարևանությամբ) կբացվի սգո մատյան՝ ի հիշատակ «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի։

Այս մասին տեղեկացնում են «Ազնավուր» հիմնադրամից:

Բոլոր ցանկացողները կարող են այցելել կենտրոն, բերել ծաղիկներ և մոմեր՝ հարգանքի տուրք մատուցելու Շառլ Ազնավուրի հիշատակին:

*

*