ՀՀ նախագահը ներկա է գտնվել Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի բացման արարողությանը

Զրուցել է գագաթաժողովի մասնակից պետությունների ղեկավարների, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ հետ
armen-sargsyan (4)

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր ներկա է գտնվել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Արմեն Սարգսյանը զրուցել է գագաթաժողովի մասնակից պետությունների ղեկավարների, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի, Լիբանանի նախագահ Միշել Աունի, Մոնակոյի արքայազն Ալբեր Երկրորդի և այլ երկրների ու միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ:

*

*