Հադրութի շրջանում այս տարի 50 ցենտներ բերքատվությամբ դաշտեր են ունեցել

«Ի պատասխան Տարածքների հանձնման մասին շրջանառվող խոսակցությունների՝ հենց ազատագրված տարածքներում են կրկնապատկվելու հացահատիկի ցանքսերի ծավալները». Բակո Սահակյան

Ավարտված գյուղատնտեսական տարին Հադրութի շրջանում բարեհաջող է: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցությանը ցուցանիշները վարչակազմի ղեկավարն է ներկայացնում: 9 հազար 534 հեկտար աշնանացանից 23 հազար տոննայից ավելի հացահատիկ են ստացել: Միջին բերքատվությունը կազմում է հեկտարից 24 ցենտներ: Վալերի Գեւորգյանն ասում է վերջին 20 տարում սա լավագույն ցուցանիշն է: Հաստատել են շրջանի համայնքների ղեկավարները:

Ըստ Մեծ թաղերի համայնքի ղեկավար Վլադիկ Դանիելյանի՝  Բերքատվության բարձր ցուցանիշները Հադրութի շրջանում չեն վերագրում միայն բնակլիմայական պայմաններին: Ազոխի համայնքի ղեկավարը եզրակացնում է, որ մարդիկ գյուղատնտեսությամբ սկսել են զբաղվել ագրոկանոններին համաձայն:

Արդյունքում մինչև հեկտարից 50 ցենտներ բերքատվությամբ դաշտեր են ունեցել այս տարի: Երկրի ղեկավարը հորդորել է շարունակել հետևողական աշխատանքները:

Բակո Սահակյանը նշում է, որ այս տարի հողագործները պահպանել են հակահրդեհային կանոնները: Գյուղատնտեսության նախարարության ծրագրով` գյուղացիները հակահրդեհային գոտիներ են ստեղծել՝ այդկերպ խուսափելով մասսայական հրդեհներից:

Մեծ Թաղերի համայնքապետն առաջարկել է չանտեսել գյուղամերձ դաշտերը, բացել հողահանդակներն ու կրկին մշակել դրանք: Ռազմավարական նշանակության են:

Ինչ անել, որ զարգանա գյուղը և գյուղացին ապրի ավելի բարեկեցիկ: Երկրի ղեկավարը շրջանի զարագացման հեռանկարներն ու առկա խնդիրների լուծման ուղիներն է առաջարկել:

Նախագահ Սահակյանի հանձնարարությամբ գյուղատնտեսական նոր տարում կառավարությունը փորձելու է կրկնապատկել հացահատիկի ցանքսերի ծավալները:

Բակո Սահակյանն ազատագրված տերմինն Արցախի ոչ մի տարածքի վերաբերյալ չի օգտագործում: Բայց նշում է` ի պատասխան շրջանառվող խոսակցությունների, թե տարածքների հանձնում է նախատեսվում, հենց ազատագրված տարածքներում են կրկնապատկվելու ծավալները:

Բակո Սահակյանը Աշխատանքային խորհրդակցությունից հետո նախագահն այցելել է Ազատ Հայրենիք կուսակցության Հայրենիք երիտասարդական ճամբար: Բակո Սահակյանը ծանոթացել է ստեղծած պայմաններին, անմիջական մթնոլորտում զրուցել երիտասարդների հետ: Հուզող բոլոր հարցերի պատասխանները ճամբարականները լսել են երկրի ղեկավարից:

Մեկ Մեկնաբանություն
  • Հադրութի շրջանում այս տարի 50 ցենտներ բերքատվությամբ դաշտեր են ունեցել — Armenian National Committee of America
    4 августа 2016 at 00:02

    […] […]

  • *

    *

    Լրահոս

    Բոլոր նորությունները