Apple-ը գումար կվճարի այն հաքերներին, ովքեր կգտնեն խոցելիություն իր արտադրանքներում

Վարձատրությունը կլինի մինչեւ 200 հազար դոլարի չափով:
apple

Միացյալ Նահանգների Apple կորպորացիան շուտով մինչեւ 200 հազար դոլարի չափով վարձահատուցում կառաջարկի այն հաքերներին ու համակարգչային էնտուզիաստներին, որոնք տեղեկատվություն կտրամադրեն իր սարքերում տեղադրված ծրագրային ապահովման մեջ խոցելիությունների առկայության մասին: Օգոստոսի 4-ին այս մասին հայտնել Է Associated Press-ը:

Գործակալության տվյալներով՝ ծրագրային ապահովման մեջ թերությունների մասին տեղեկատվության համար փողի վճարման ծրագրի մոտալուտ գործարկման մասին Apple-ի ներկայացուցիչները հայտարարել են համակարգչային անվտանգությանը նվիրված խորհրդաժողովում, որն այս օրերին տեղի Է ունենում Լաս Վեգասում (Նեւադայի նահանգ):

Ինչպես նշել Է AP-ն, այսպիսով կորպորացիան կմիանա այնպիսի խոշոր ընկերությունների շարքին, ինչպիսիք են Google-ը եւ Facebook-ը, որոնք արդեն վաղուց են փող վճարում այն օգտատերերին, ովքեր կարողանում են «կոտրել» իրենց համակարգերը եւ տեղեկացնում են գտնված խոցելիությունների մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

*

*