Ամանորյա առաջարկ ՎիվաՍել-ՄՏՍ-ից. վերածե′ք ներցանցային րոպեները մեգաբայթերի

Առաջարկը գործում է մինչև 2018թ. հունվարի 13-ը:
viva

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ այժմ «Viva» կանխավճարային և հետվճարային սակագնային պլանների բաժանորդները (բացառությամբ «Viva 1500» կանխավճարային սակագնային պլանի բաժանորդների) կարող են իրենց սակագնային պլանով տրամադրվող ներցանցային րոպեները դարձնել մեգաբայթեր:

Ներցանցային րոպեները մեգաբայթերի վերածելու այս նորարարական մոտեցումը հավելյալ ճկունության հնարավորություն է ընձեռնում «Viva» սակագնային պլանների բաժանորդներին: Փոխանակման համար անհրաժեշտ է ուղարկել *888*րոպեների թիվը# հրահանգը: Այսպես, ուղարկելով *888*1000#՝ բաժանորդը ստանում է 1000 ՄԲ ինտերնետ:

 Կանխավճարային բաժանորդները փոխանակված ՄԲ-երը կարող են օգտագործել մինչև «Viva» սակագնային պլաններով տրամադրվող փաթեթների գործողության ժամկետի ավարտը: Հետվճարային բաժանորդները փոխանակված ՄԲ-երը կարող են օգտագործել մինչև օրացույցային ամսվա վերջին օրը:

 Գործողության ժամկետից շուտ փաթեթներից որևէ մեկը սպառելու դեպքում կարելի է ընթացիկ սակագնային պլանի փաթեթները վերաակտիվացնել՝ հավաքելով *161*4#. այդ դեպքում, չսպառված մյուս փաթեթները, ինչպես նաև փոխանակված ՄԲ-երը զրոյանում են և ակտիվանում են նոր փաթեթներ, որոնց  գործողության ժամկետը կազմում է 30 օր:

 «ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներկայացրած հերթական նոր առաջարկն ամանորյա նվեր է «Viva» սակագնային պլանի մեր բաժանորդներին: Փոխանակելով չօգտագործված ներցանցային րոպեները մեգաբայթերի հետ՝ մեր բաժանորդները կարող են ստանալ ավելի մեծ ծավալով ինտերնետ և տոնական օրերին ավելի շատ շփվել իրենց ընկերների և մտերիմների հետ: Իսկ գալիք տարվա ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից կլինեն ավելի շատ անակնկալներ», — ասել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Առաջարկը գործում է մինչև 2018թ. հունվարի 13-ը: Փոխանակումից հետո խոսելաժամանակի մնացորդը պետք է կազմի առնվազն 500 րոպե: Փոխանակված ՄԲ-երը  հասանելի չեն ռոումինգում:

*

*