Ադրբեջանական զորամասում պայթյունի հետևանքով 2 զինծառայող է մահացել

...զինծառայողի ձեռքից վայր է ընկել տանկային արկի լիցքը
paytyun4

Ադրբեջանի զինված ուժերի զորամասներից մեկում հուլիսի 6-ին պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է 2, վիրավորվել՝ 1 զինծառայող:

Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ զինծառայողի ձեռքից վայր է ընկել տանկային արկի լիցքը, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել պայթյունը: Մահացած զինծառայողներից մեկը ենթասպա է, մյուսը՝ կրտսեր սերժանտ:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները