Ապրիլյան պատերազմի եզդի հերոսը

Ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանը 2016թ-ի ապրիլյան պատերազի հերոսներից է։

Ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանը 2016թ-ի ապրիլյան պատերազմի հերոսներից է։  Ծառայակիցները նրան հիշում են որպես անվախ, նվիրված, ազնիվ զինվորի: Քյարամը չենթարկվեց հրամանատարի՝ նահանջի հրամանին եւ մինչեւ վերջին շունչը կռվեց հանուն հայրենիքի:

Քյարամի հերոսության պատմությունը միայն նրա հարազատները չէ, որ հիշելու եւ պատմելու են. այն արդեն իրողություն է, որ տեղ է գտել եզդիների 5-րդ դասարանի դասագրքում:

Մայրը որդուն առնչվող ցանկացած իր՝ զորամասից ծնողներին ուղղված շնորհակալական նամակից մինչեւ նրա զինվորական համազգեստը, սուրբ մասունքի պես է պահում:

Արդեն մի քանի ամիս է՝ Քյարամին նվիրված տան այս անկյունում նաեւ հոր՝ Քյալաշ Սլոյանի լուսանկարներն են ավելացել: Որդու զոհվելուց մեկ տարի անց Սլոյանները եւս մեկ ծանր կորուստ ունեցան:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հեղինակ՝

Անի Ռափյան

*

*