Գագիկ Մելքոնյան․ ենթասպան, ով կյանքը զոհեց հանուն իր զինվորների

Աշխատանքից շատ բան պատմել չէր սիրում, բայց բոլորը գիտեին՝ աչքի ընկնող դիպուկահար էր:

Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի քարքարոտ ճանապարհները հաղթահարելով հասանք այն տուն, որտեղ ծնվել ու մեծացել է ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս, ենթասպա Գագիկ Մելքոնյանը: Դաստիարակված, համեստ ու նվիրված երիտասարդ էր, պատմում են համագյուղացիները: Սոցիալական ծանր պայմաններում էին ապրում, եւ դպրոցն ավարտելուց հետո ընտանիքը պահելու հոգսը Գագիկն իր վրա էր վերցրել:

Զինվորական ծառայությունն ավարտելուց հետո նա համազգեստից չէր հրաժարվել: Հարազատներն ասում են՝ սիրահարվել էր զինվորական կյանքին։

Եղբայրն ասում է` աշխատանքից շատ բան պատմել չէր սիրում, բայց բոլորը գիտեին՝ աչքի ընկնող դիպուկահար էր:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

Հեղինակ՝

Սոնա Հակոբյան

*

*