Դավիթը վստահ էր՝ իր մասին դեռ լսելու են

19-ամյա Դավիթին ծնողները զինվորական ծառայության են ուղարկել, բայց այդպես էլ չի եկել, փոխարենը, տան նրա անկյունն է ժամանակ առ ժամանակ պարգեւներով ու մեդալներով հարստանում:

Արդեն մեկ տարի եւ 9 ամիս է՝ Հայրապետյանների տան մի անկյունը Դավիթին է սպասում: 19-ամյա Դավիթին ծնողները զինվորական ծառայության են ուղարկել, բայց այդպես էլ չի եկել, փոխարենը, տան նրա անկյունն է ժամանակ առ ժամանակ պարգեւներով ու մեդալներով հարստանում:

Դավիթի կորստի հետ ծնողները չեն համակերպվում, մտածում են՝ վերադառնալու է: Մարտակերտում էր ծառայում, տանկի նշանառու էր: Ասում են՝ քչախոս էր դառնում, երբ հարցը բանակային կյանքին էր հասնում:

Դավիթը Հայրապետյանների ամենափոքր որդին էր, ծնողները մեծացրել էին տան փոքրին վայել ազատությամբ, բայց այնքան համեստ ու զուսպ էր, որ երբեմն թվում էր, թե ծառայությանը չի դիմանա: Զորակոչի օրը ծնողների այս անհանգստությանը կարճ էր պատասխանել՝ իր մասին դեռ լսելու են:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հեղինակ՝

Սոնա Հակոբյան

*

*