«Личная неприязнь»-«Զվարթնոցի» աշխատակիցների մեքենաների նկատմամբ

Դիտավորությամբ չորս կողմից վնասել ու քերծել է ավտոմեքենան
zvartnoc-odanavakayan

«Զվարթնոց» օդանավակայանի մի աշխատակից ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում էր տվել, որ օգոստոսի 13-ին ժամը 23-ի սահմաններում իր «Նիսսան տիդա» ավտոմեքենան կայանել է օդանավակայանի ծառայողական (անվճար) ավտոկանգառում և առավոտյան աշխատանքն ավարտելուց հետո, երբ գնացել է տուն, նկատել է, որ ավտոկանգառում անհայտ անձը դիտավորությամբ չորս կողմից վնասել ու քերծել է ավտոմեքենան՝ պատճառելով 350.000 դրամի վնաս:

Նույն օրը ոստիկանությունում համանման հաղորդում է ստացվել նաև օդանավակայանի մեկ այլ աշխատակցից, ով հայտնել է, որ օդանավակայանի ծառայողական ավտոկանգառում նույն եղանակով վնասվել է իր «Լեքսուս RX350» մակնիշի ավտոմեքենան՝ պատճառելով 2.500.000 դրամի վնաս:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված ավտոմեքենաները վնասել է 1989 թ. ծնված Արշակ Ա.-ն:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:

*

*