Ձերբակալվել է զինված ուժերի փոխգնդապետ

Փոխգնդապետը հարցաքննվել է և ցուցմունք տվել։
dzerbakalutyun

ԱԱԾ-ի հետ համատեղ ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է ՀՀ ԶՈւ փոխգնդապետ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:

Փոխգնդապետը կասկածվում է այն բանում, որ ծառայության ուսումնական փուլում գտնվող ժամկետային զինծառայողներից, ինչպես նաև զինակոչիկներից, ծառայությունը վիճակահանության արդյունքում նախընտրելի տարածքներում տեղակայված զորամասերում իբր կազմակերպելու համար, կաշառք ստանալու պատրվակով, ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքը խաբեությամբ հափշտակելու միասնական դիտավորությամբ, 2017 թվականի ընթացքում նշված անձանց ազգականներից պահանջել, ստացել և տնօրինել է առանձնապես խոշոր չափերի գումար:

Փոխգնդապետը հարցաքննվել է և ցուցմունք տվել։

*

*