Զորամասի ճաշարանից կատարվել է պարենային ապրանքների յուրացում. Փաստինֆո

Ճաշարանի պետը հայտնվել է ամբաստանյալի աթոռին:
zoramas-jasharan

pastinfo.am— Զինվորին հասանելիք պարենային ապրանքների յուրացման մեղադրանքով ճաշարանի պետը հայտնվել է ամբաստանյալի աթոռին:

Այս տարվա հունվար- մարտ ամիսներին ՀՀ ՊՆ N զորամասի ճաշարանից կատարվել է 60.368 ՀՀ դրամի պարենային ապրանքների յուրացում:

Յուրացվել են ամենատարբեր ապրանքներ՝ սոխ, սիսեռ, բրինձ, հնդկաձավար, տոմատի մածուկ, խոզի միս, տավարի միս, երշիկ, մսի պահածո, շաքարավազ, կարագ, ձեթ, կերակրի աղ, մակարոն, պղպեղ, չորացրած կանաչի, ձու, անձեռոցիկ օճառ: Այս ամենը հայտնաբերվել է ճաշարանի օժանդակ բանվորի տանը և իրեղեն ապացույց է ճանաչվել:

Այսպիսով, ըստ մեղադրանքի՝ զորամասի ճաշարանի պետ Ջուլիետտա Ալեքսանյանը 2017 թվականի հունվար- մարտ ամիսների ընթացքում կատարել է 60.368 ՀՀ դրամի պարենային ապրանքների յուրացում, իսկ Ռոզա Շահսուվարյանը, ով նույն զորամասի ճաշարանի օժանդակ բանվոր է Ջ. Ալեքսանյանի կողմից յուրացված սննդամթերքը թաքցրել է իր տանը:

Ջուլիետտա Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, Ռոզա Շահսուվարյանին՝ 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

*

*