Զորամասի հրամանատարն առերևույթ չարաշահել է պաշտոնեական դիրքը

ՀՀ զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ
datakhazutyun

Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական դատախազության և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կողմից համատեղ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ՊՆ թիկունքային N զորամասի հրամանատարը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հրամանին հակառակ հրաման է արձակել, որի համաձայն՝ իր ենթակայության տակ գտնվող զորամասի տարածքում գտնվող շինության ապամոնտաժման արդյունքում պիտանի նյութական միջոցները՝ երկաթբետոնե սալիկներն ու տուֆ քարերը, զորամասի ԿՇԾ պահեստ մուտքագրվելու փոխարեն՝ հատկացվել են մասնավոր անձանց՝ պատճառելով էական վնաս:

Բացի այդ, հրամանատարը, պարզելով, որ զորամասի տարածքում առկա 2 կունգերը չեն գտնվում զորամասի հաշվեկշռում, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չարաշահելով պաշտոնեական դիրքը, հանձնարարել և կազմակերպել է նյութական միջոցները եղբոր կողմից օգտագործվող հողամաս տեղափոխելու գործընթացը՝ պատճառելով էական վնաս:

ՀՀ զինվորական դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը) հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությանը:

 

*

*