Զոդի կամրջի ողբերգական ավտովթարի գործով կալանավորվել է «Տոյոտա» ավտոմեքենայի վարորդը

Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
zodi-kamurj,-vtar

Արարատի մարզի Զոդի կամրջին օրեր առաջ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով կալանավորվել է «Տոյոտա» ավտոմեքենայի վարորդը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

««Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդին կալանավորել են:

Քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է»,- տեղեկացրեց Հարությունյանը:

Կալանքը նախնական նշանակվում է երկու ամսով:

*

*