Մարտական դիրքում զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու համար քննություն է սկսվել

Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Վահե Արգամի Եղոյանի մահվան հանգամանքները։
zinvor-zohvel

Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Վահե Արգամի Եղոյանի մահվան հանգամանքները։

Արդեն տեղեկացրել ենք, որ 25.05.2016թ.՝ ժամը 18:20-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում՝ գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումով հայտնաբերվել է  պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահե Արգամի Եղոյանը: Վերջինս զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ:

Քննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրվի լրացուցիչ։

*

*