Լեհաստանում ՀՀ ԶՈՒ-ին մատակարարվող պահածոների վաճառքի փաստով սկսել է զբաղվել զինդատախազությունը

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինդատախազ Ա. Հարությունյանի հանձնարարությամբ ուսումնասիրվում է պահածոների վաճառքի մասին տեղեկատվությունը:
zinvor

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինդատախազ Ա. Հարությունյանի հանձնարարությամբ ուսումնասիրվում է Լեհաստանում ՀՀ ԶՈՒ-ին մատակարարվող պահածոների վաճառքի մասին տեղեկատվությունը:

ՀՀ զինդատախազության, Պաշտպանության նախարարության և Լեհաստանում ՀՀ դեսպանի հետ քննարկման արդյունքում, Լեհաստանում ՀՀ դեսպանը պաշտոնական նամակով դիմել է Լեհաստանի դատախազությանը, Բելսկո Բիալա քաղաքի խանութներից մեկում ՀՀ ԶՈՒ-ին մատակարարվող պահածոների վաճառքի մասին տեղեկատվությունը ստուգելու, նման ապրանքատեսակի ձեռքբերման աղբյուրը պարզելու և, անհրաժեշտության դեպքում, համապատասխան իրավական գործընթաց իրականացնելու խնդրանքով:

Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը։

Երեկ մենք տեղեկացրել էինք, որ փաստաբան Գարիկ Գալիկյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկարներ և գրառում արել այն մասին, որ Լեհաստանում վաճառքի է հանված ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով «ԷԼԻՏ ԿԱՊԻՏԱԼ» ընկերությունում արտադրված սննդամթերք, որը վաճառքի ենթակա չէ:

Այսօր նշված խանութ է գնալու նաեւ «Երկիրն այսօրի» թղթաիցը Լեհաստանում եւ ավելի ուշ մենք սպասում ենք նորություններ նաեւ նրանից։

Հետեւե´ք մեր լրատվությանը

*

*