Զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանին ու Արամ Հակոբյանին մեղադրանք դեռ չի առաջադրվել

Փաստաբանը տեղեկացրեց, որ Եղիազարյանն ԱԱԾ մեկուսարանում է, Հակոբյանը` Ձերբակալվածների պահման վայրում:
pashtpan
Լուսանկարը՝ Aravot.am-ի

Զինված խմբի` իրավապահներին հանձնված անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը ներգրավված են որպես կասկածյալ, նրանց մեղադրանք դեռ չի առաջադրվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց նրանց պաշտպան Լուսինե Հակոբյանը:

Փաստաբանը տեղեկացրեց, որ Եղիազարյանն ԱԱԾ մեկուսարանում է, Հակոբյանը` Ձերբակալվածների պահման վայրում:

Պաշտպանը նշեց, որ երկուսի համար էլ միջնորդություն է ներկայացրել, որպեսզի դատաբժշկական փորձաքննություն իրականացվի:

*

*