Վանաձորի ոստիկանները զինված քաղաքացու են բերման ենթարկել

Ոստիկանությունը շարունակում է բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերմանն ուղղված միջոցառումները:

Ոստիկանությունը շարունակում է բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերմանն ուղղված միջոցառումները:

Օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում օգոստոսի 25-ին, ժամը 19.30-ի սահմաններում, ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, Վանաձորի Թումանյան փողոցից բաժին բերման են ենթարկել Վանաձորի Իսահակյան փողոցի 23-ամյա մի բնակչի:

Նրա անձնական խուզարկությամբ` տաբատի գոտկատեղից հայտնաբերվել է ատրճանակ` լիցքավորված 3 փամփուշտով:

 

*

*