«Հաստատվեցին զեբրի թունավորման կասկածները»․ Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն

ՀՀ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել զեբրի անկման դեպքի առթիվ։

Երևանի կենդանաբանական այգում զեբրի թունավորումը դիտավորություն է եղել: Կենդանաբանական այգու տնօրենը կասկածներ ունի, թե ովքեր կարող են դա արած լինել, սակայն քննության արդյունավետության նպատակով դեռ չի նշում անունները: Այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանն այս մասին ասաց հրավիրած մամուլի ասուլիսում:

«Ցավոք, հաստատվեցին զեբրի թունավորման կասկածները: Արվել է փորձաքննություն պատկան պետական մարմնի կողմից, դիահերձա-դատաբժշկական փորձաքննություն է  արվել, որով բացահայտվել է, որ մկնդեղի քանակ կա զեբր արյան մեջ: Սա անթույլատրելի երևույթ է. որոշ մարդիկ իրենց անձնական խնդիրների համար նման քայլի կարող են դիմել: Զեբրի թունավորման համար կան կասկածներ, որոնց մասին չեմ կարող ասել՝ քննության արդյունավետությունից ելնելով: Գործը գտնվում է  իրավապահ մարմինների մոտ»,- ասաց Խաչատրյանը:

ՀՀ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել զեբրի անկման դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի երկրորդ մասով, իսկ նախաքննական մարմինը քննչական գործողություններ է իրականացնում հանգամանքները պարզելու ուղղությամբ:

 

*

*